‘Sportbox. Անցած մրցաշրջանի համեմատ Յուրա Մովսիսյանն առաջադիմել է’

883

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մի շարք խաղացողների վաճառելու մասին «Սպարտակի» ղեկավարության հայտարարությունից հետո, sportbox-ը համեմատել է ռուսական թիմի խաղացողների անցած տարվա եւ ընթացիկ մրցաշրջանի արդյունավետությունը։

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի արդյունավետությունն աճել է։

«Մովսիսյանը շարունակում է չցուցադրել լավ խաղ։ Բայց նրա արդյունավետությունը բարձրացել է»,- գրում է կայքը։

Յուրա Մովսիսյանի վիճակագրությունն անցած եւ ընթացիկ մրցաշրջաններում, Whoscored-ի տվյալներով։

Գոլեր. 2 գոլ՝ 16 խաղում, 3 գոլ՝ 10 խաղում

Հարվածներ. 1.6՝ մեկ խաղում, 1.6՝ մեկ խաղում

Շրջանցումներ. 0.3՝ մեկ խաղում, 0.1՝ մեկ խաղում

Միջին վարկանիշ. 6.43, 6.71

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն չի վստահում Բենիտեսին ‘
Հաջորդ հոդվածը‘Հնարավոր է թույլ անձրև’