‘ Sportbox.ru. Յուրա Մովսիսյանի գոլային փոխանցումը ճանաչվել է լավագույնը (տեսանյութ)’

990

Ռուսական sportbox.ru-ն իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել, որպեսզի պարզի, թե ո՞ր գոլային փոխանցումն է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության լավագույնը։

Հաղթող է ճանաչվել Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի կրկնկով փոխանցումը Քուինսի Պրոմեսին՝ «Մորդովիայի» հետ 14–րդ տուրի խաղում (4:2):

Մովսիսյանի փոխանցման օգտին քվերակել են հարցման մասնակիցների 30,38 տոկոսը (3 919 մարդ)։

Նախորդ հոդվածը‘Չեչնիան առաջարկում է օրինականացնել գրոհայինների ընտանիքներին պատժի ենթարկելը’
Հաջորդ հոդվածը‘ «Բորուսիան»-«Սիոնի» ընկերական հանդիպումն ավարտվել է գերմանական ակումբի հաղթանակով(տեսանյութ)’