Sportbox.ru-ն՝ Սպերցյանի մասին

556

Ռուսական Sportbox.ru-ն անդրադարձել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։

«Գրոզնիում տեղի ունեցած խաղում գլխավոր դերակատարը երիտասարդ կիսապաշտպանն էր։ 21-ամյա Սպերցյանը հյուրերի երկու գոլային գրոհների ամենակարևոր մասնակիցն էր։ Առաջին դրվագում նա այնպիսի հնարք կատարեց, որ անգամ ամենահամարձակները կդժվարանան դա անել։ Այնուհետև երկրորդ գոլի ժամանակ ձախ եզրում հրաշալի ճեղքում իրականացրեց։ Մեզ մնում է միայն ափսոսալ, որ նա այլևս չի կարողանա խաղալ Ռուսաստանի հավաքականում»,- գրել է ռուսական կայքը։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է յոթ հանդիպման՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածըԿորոնավիրուսի դեմ չպատվաստված ֆուտբոլիստների մասնակցությունը ԱԱ-2022-ին հարցական է
Հաջորդ հոդվածըLe Parisien․ Մեսսին պարզապես շրջում է խաղադաշտով և այլևս չի ազդում խաղի վրա