‘Spox.com. « Հենրիխը կարող վերագտնել հավասարակշռությունը, լինել «Բորուսիայի» անփոխարինելի մասնիկը»’

927

Գերմանական Spox.com պարբերականն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» ևՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին ընթացիկ մրցաշրջանում, ինչպես նաև 26-ամյա ֆուտբոլիստի՝ Գերմանիայի փոխչեմպիոնի հիմնական կազմ վերադառնալու հնարավությանը: 

«Մխիթարյանը վերջին 5 հանդիպումներում եղել է «Բորուսիայի» պահեստայինների նստարանին: Նա իր տեղը հիմնական կազմում կորցրեց դեկտեմբերին ստացած վնասվածքից հետո: Դորտմունդցիների պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը շատ արագ էր վերադարձնում իր տեղը վնասվածքից հետո, սակայն այժմ ամեն ինչ այլ կերպ է: Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստի ելույթները կա՛մ չափազանց լավն էին, կամ հակառակը, նրա ակտիվում չկան միջին մակարդակի խաղեր: Սակայն այդ ընթացքում նրա թույլ տված բազմաթիվ սխալների պատճառով Միկիի ելույթների գնահատականը դարձավ բացասական:

Հենրիխն ընթացիկ մրցաշրջանում չափազանց շատ է վատ անցումներ կատարել՝ վազելով մրցակցի վրա, սխալ որոշումներ կայացրել կամ անհաջող հարվածել դարպասին: Այդպիսի անբացատրելի գործողությունները հանդիսատեսների մոտ առաջացնում են վատատեսություն: Նման զարգացումները թույնի ազդեցություն ունեն ինտելեկտուալ եւ չափազանց զգայուն ֆուտբոլիստի համար: Սակայն վերջին հանդիպումներում դրական շարժ է նկատվում նրա խաղում: Մխիթարյանի նույնիսկ թույլ ելույթներում նկատվում է նրա ներուժը՝ ինտելեկտուալ խաղը, արագ կողմնորոշվելու ունակությունը: Նրան չի բավականացնում միայն կայունությունը եւ սառնասրտությունը:  

Այժմ նա պետք է ապացուցի, որ առաջին հերթին կարող է դուրս գալ այս խորը փոսից: Մխիթարյանն իսկապես այնքան զգացմունքային է, որ հասարակության աջակցության կարիքն ունի: Սակայն առաջին հերթին պայքարն ընթանում է հենց իր սրտում: 

Հենրիխը կարող գտնել բալանսը, լինել «Բորուսիայի» անփոխարինելի մասնիկը: Մխիթարյանը լավ մարզավիճակում է եւ պետք վստահ լինի, որ կվերադառնա թիմի հիմնական կազմ: Դա կարող է օգնել նրան, եթե նա հիշի, որ այդ վստահությունը ձեռք բերեց նախորդ տարի: Մխիթարյանը «Այնտրախտին» երկու գոլ խփեց, ինչից հետո Կլոպն ասաց. «Նրա համար շատ ավելին կվճարեինք, քանի որ այդքան շատ էինք ցանկանում ձեռք բերել Միկիին»,- գրում է պարբերականը:

Նախորդ հոդվածը‘Գարնան առաջին օրը սպասվում է 13 աստիճան տաքություն’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’