‘Stratfor. Վրաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները 2013-ին կլարվեն’

863

Ամերիկյան հետախուզական-վերլուծական Stratfor ընկերությունը հրապարակել է 2013-ի իր աշխարհաքաղաքական կանխատեսումը: Ռուսաստանյան «Գեոպոլիտիկա» պորտալի փոխանցմամբ, ուսումնասիրության հեղինակները նշում են, որ հարավկովկասյան տարածաշրջանում տարվա ընթացքում ռուս-վրացական հարաբերությունների հնարավոր ջերմացման ֆոնին կլարվեն վրաց-ադրբեջանական հարաբերությունները:

«Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի եւ նրա «Վրացական երազանք» կուսակցության հաջողությունները վրաց քաղաքական ասպարեզում ուժգնացրին Ռուսաստանի ազդեցությունն այդ երկրի վրա՝ հիմնականում նախագահ Սաակաշվիլիի գլխավորած հակառուսական ճամբարի հաշվին: Հոկտեմբերի ընտրությունները եւ նոր սահմանադրության ուժի մեջ մտնելը հնարավորություն կտան Իվանիշվիլիին իշխանությունն իր ձեռքում  կենտրոնացնելու», — ասվում է հոդվածի «Նախկին ԽՍՀՄ երկրներ» բաժնում:

Stratfor-ում կարծում են, որ, քանի որ Թբիլիսիի արտաքին քաղաքական կողմնացույցի սլաքն այլեւս դեպի Արեւմուտք եւ ՆԱՏՕ ուղղված չէ, հակառակը, ամեն ինչ տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, Վրաստանը 2013-ին կարող է իր համար տհաճ իրավիճակում հայտնվել, քանի որ նոր ստեղծված քաղաքական իրավիճակը կարող է լարված հարաբերությունների հանգեցնել Ռուսաստանի ազգեցության աճով մտահոգ խաղացողների, մասնավորապես, Ադրբեջանի հետ:

Խոսելով Իրանի մասին, ամերիկացի վերլուծաբանները համոզմունք են հայտնում, որ 2013-ին ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ռազմական բախում չի լինի: 

Նախորդ հոդվածը‘Նիդերլանդների թագուհին մոտակա ժամերին կհրաժարվի գահից’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Անկախ Հայաստանի հանդարտ, անառարկելի եւ այլեւս անշրջելի առավելությունը Սովետական Հայաստանի նկատմամբ’