‘Suning Group-ն ուզում է վաճառել «Ինտերը»’

1279

Չինական Suning Group ընկերությունը դեմ չէ վաճառել «Ինտերը», բայց ոչ ոք չի ուզում ակումբի համար 600 միլիոն եվրո վճարել։

Suning Group-ի ղեկավարության վերաբերմունքը «Ինտերի» նկատմամբ շատ է վատացել։ Թիմը հաստատ չի հաղթի Սերիա А-ում և հավանաբար չի հայտնվի Չեմպիոնների լիգայում 2018/19 մրցաշրջանում։ Սեփականատերը խիստ հիասթափվել է այդ ամենից։ Բացի այդ «Ինտերը» նաև խնդիրներ ունի՝ կապված ֆինանսական ֆեյր-փլեյի հետ։

Երեկ տեխնիկական կոորդինատոր Վալտեր Սաբատինին երկկողմ համաձայնությամբ խզեց պայմանագիրը «Ցզյանսու Սունինի» հետ։

Corriere Dello Sport-ը նշում է, որ Suning Group-ը պատրաստ է վաճառել «Ինտերը» և կենտրոնանալ այլ ծրագրերի վրա, բայց շատ դժվար է ակումբի համար գնորդ գտնել։

«Ինտերի» սեփականատերը մինչև հիմա Էրիկ Թոհիրն է, որը չինացիներին է վաճառել բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, բայց մտադիր չէ ընկերությունից գնել բաժնետոմսերի մնացած մասը։

Նախորդ հոդվածը‘«Տոտենհեմն» ու «Չելսին» միացել են Իսկոյի համար պայքարին’
Հաջորդ հոդվածը‘Պլատինի. «Իմ դեմ դավադրություն էին կազմակերպել»’