Superbet Chess Classic․ Լեւոն Արոնյանը պարտության մատնեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին

480

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվող Superbet Chess Classic մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սեւ ֆիգուրներով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ եւ հաղթանակ տարավ 25-րդ քայլին։

Արոնյանն ու ամերիկացի Ուեսլի Սոն 4-ական միավորով կիսում են առաջին տեղը։ Սոն այս տուրում սպիտակներով ոչ ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ։

Superbet Chess Classic-ը Grand Chess Tour-ի առաջին փուլն է։ Կանցկացվի 9 տուր։

Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըԱտելությամբ առաջնորդվողները․ Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածըՀոնդուրասի և Արգենտինայի նախագահները պնդում են