Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է Grand Chess Tour-ի առաջին փուլը՝ Superbet Chess Classic-ը։
Չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սեւ ֆիգուրներով խաղաց ամերիկացի Լենիեր Դոմինգեսի հետ եւ առավելության հասավ 64-րդ քայլում։
Արոնյանը 2,5 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարն ամերիկացի Ուեսլի Սոն է, որը չորրորդ տուրում հաղթեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն եւ ունի 3 միավոր։
Superbet Chess Classic-ում կանցկացվի 9 տուր։
Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։