Superbet Chess Classic. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ

55

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվող Superbet Chess Classic մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ 4,5 միավորով կիսում է առաջին տեղը։ Նույնքան միավոր ունի ամերիացի Ուեսլի Սոն, որը 7-րդ տուրում սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ռումինացի Բոգդան-Դանիել Դեակի հետ։

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր։ Լեւոն Արոնյանը կմրցի ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի եւ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ։

Superbet Chess Classic-ը Grand Chess Tour-ի առաջին փուլն է։

Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըԲալթյան երկրներն անհապաղ կվավերացնեն ՆԱՏՕ մտնելու հայտերը
Հաջորդ հոդվածըԲրյուսելը նախազգուշացրել է լուրջ թերությունների մասին