Superbet Chess Classic. Արոնյանը պարտության մատնեց Դոմինգեսին

558

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է Grand Chess Tour-ի առաջին փուլը՝ Superbet Chess Classic-ը։

Չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սեւ ֆիգուրներով խաղաց ամերիկացի Լենիեր Դոմինգեսի հետ եւ առավելության հասավ 64-րդ քայլում։

Արոնյանը 2,5 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարն ամերիկացի Ուեսլի Սոն է, որը չորրորդ տուրում հաղթեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն եւ ունի 3 միավոր։

Superbet Chess Classic-ում կանցկացվի 9 տուր։

Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածը2020-ի աղետի, թերեւս, ամենագլխավոր պատճառը դա է
Հաջորդ հոդվածըԱլկարասը նվաճեց Մադրիդի «Մասթերսի» տիտղոսը