Superbet Chess Classic-ը ավարտվեց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հաղթանակով

439

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավի հաղթանակով ավարտվեց Superbet Chess Classic մրցաշարը։

Թայ-բրեյքում Մաքսիմ Վաշիե-Լագրավը պարտության մատնեց ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Լեւոն Արոնյանին եւ Ուեսլի Սոյին։ Արոնյանը պարտվեց նաեւ Սոյին եւ գրավեց երրորդ տեղը։

Լեւոն Արոնյանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Ուեսլի Սոն հիմնական փուլի 9 տուրից հետո վաստակել էին 5,5-ական միավոր։

Հաղթողանակի համար Վաշիե-Լագրավը ստացավ 77 հազար դոլար։ Արոնյանն ու Սոն՝ 67 հազարական։

Superbet Chess Classic-ը Grand Chess Tour-ի առաջին փուլն էր։

Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըՊողոս Հակոբյանի (Ակոպով) 95-ամյա հոբելյանի առիթով
Հաջորդ հոդվածըՊորտուգալիայում առգրավվել է Աբրամովիչի առանձնատունը