Superbet Chess Classic. Լեւոն Արոնյանն ու Ուեսլի Սոն խաղացին ոչ ոքի

409

ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Լեւոն Արոնյանն ու Ուեսլին Սոն ոչ ոքի խաղացին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվող Superbet Chess Classic մրցաշարի 5-րդ տուրում։ Սպիտակ ֆիգուրներով հանդես եկավ Արոնյանը։ Կողմերը համաձայնեցին հաշտության 39-րդ քայլում։

Ուեսլին Սոն 3,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Արոնյանը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ ռումինացի Բոգդան-Դանիել Դեակը հետ են կեսական միավոր եւ բաժանում 2-4-րդ տեղերը։

Superbet Chess Classic-ը Grand Chess Tour-ի առաջին փուլն է։ Կանցկացվի 9 տուր։

Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըԳվարդիոլա․ Անգլիայում բոլորն աջակցում են «Լիվերպուլին»
Հաջորդ հոդվածըԲայդենը մտահոգված է, որ ՌԴ–ն ճգնաժամից դուրս գալու ուղի չի գտնելու