Superbet Rapid & Blitz․ Արագ խաղի 9 տուրից հետո Լեւոն Արոնյանը 5-րդն է

239

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող արագ եւ կայծակնային խաղի Superbet Rapid & Blitz մրցաշարում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) արագ խաղի պայքարում գրավեց 5-րդ տեղը՝ 18 հնարավորից (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր) վաստակելով 10 միավոր։

Լեւոն Արոնյանը հաղթեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, ուկրաինացի Անտոն Կորոբովին, ռումինացի Դավիդ Գավրիլեսկուին, ոչ ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապորտի, լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի, ամերիկացի Ուեսլի Սոյի, ուկրաինացի Կիրիլ Շեւչենկոյի հետ, պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդին (Հնդկաստան) եւ լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային։

Առաջին տեղը գրավեց Անանդը, որը վաստակեց 14 միավոր․ 6 հաղթանակ, 2 ոչ ոքի, 1 պարտություն հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ պարտիայում։

Մայիսի 22-ին շախմատիստները պայքարը կշարունակեն կայծակնային խաղի մրցաշարում՝ անցկացնելով 18 տուր։

Superbet Rapid & Blitz-ի մրցանակային հիմնադրամը 175 հազար դոլար է։ Հաղթողը կստանա 40 հազար դոլար։ Superbet Rapid & Blitz-ը Grand Chess Tour-ի երկրորդ փուլն է։

Նախորդ հոդվածըԲայդենը հանդես է եկել Ճապոնիային ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամի կարգավիճակ տալու օգտին
Հաջորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով