Superbet Rapid & Blitz Poland․ Արոնյանն արագ խաղի մրցաշարում երկրորդն է

164

Վարշավայում անցկացվող Superbet Rapid & Blitz Poland մրցաշարում ավարտվեց արագ խաղի փուլը։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) 9-րդ տուրում ոչ ոքի խաղաց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ եւ 18 հնարավորից (հաղթանակի համար՝ 2 միավոր, ոչ ոքիի համար՝ 1) վաստակեց  12 միավոր՝ գրավելով երկրորդ տեղը։ Առաջին տեղը միանձնյա գրավեց  Յան-Կշիշտոֆ Դուդան՝ 13 միավոր։

Լեւոն Արոնյանը նախորդ 8 տուրերում պարտության էր մատնել Ռումինիան ներկայացնող Կիրիլ Շեւչենկոյին, հոլանդացի Անիշ Գիրիին, լեհ Ռադոսլավ Վոյտաշեկին, ոչ ոքի է խաղացել համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի, ռումինացիներ Բոգդան-Դանիել Դեաչի, Ռիչարդ Ռապորտի (նախկինում ներկայացնում էր Հունգարիան), ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։

Կանցկացվի նաեւ կայծակնային խաղի 18 տուր։

Superbet Rapid & Blitz Poland-ը Grand Chess Tour-ի երկրորդ փուլն է։ Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըՀրանտ-Լեոն Ռանոսը պայմանագիր է կնքել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ
Հաջորդ հոդվածըSharjah Masters. Սեւյանն ու Մարտիրոսյանն առաջատարների թվում են