Superbet Rapid & Blitz Poland․ Լեւոն Արոնյանը չորրորդ տեղում է

361

Վարշավայում անցկացվող Superbet Rapid & Blitz Poland մրցաշարում մեկնարկել է կայծակնային խաղի փուլը։ Առաջին օրն անցկացվել է 9 տուր։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) հաղթել է Ռումինիայի ներկայացուցիչ Կիրիլ Շեւչենկոյին, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային, ռումինացի Բոգդան-Դանիել Դեաչին,  ոչ ոքի խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի, լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ, պարտվել է հոլանդացի Անիշի Գիրիին, ամերիկացի Ուեսլի Սոյին, նորվեգացի Մագնուս Կարլսենին, Ռումինիայի ներկայացուցիչ Ռիչարդ Ռապորտին (նախկինում ներկայացնում էր Հունգարիան)։

Արագ խաղի արդյունքների հետ Արոնյանը 27 հնարավորից (2 միավոր՝ հաղթանակի, 1 միավոր՝ ոչ ոքիի համար) վաստակել է 16 միավոր եւ միանձնյա չորրորդ տեղում է։

Միանձնյա առաջատարը Դուդան է՝ 17,5 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող Կարլսենը հետ է կես միավոր։ Երրորդը Ուեսլի Սոն է՝ 16,5 միավոր։

Կանցկացվի եւս 9 տուր։

Superbet Rapid & Blitz Poland-ը Grand Chess Tour-ի երկրորդ փուլն է։ Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըՎախճանվել է «իսկական, անսանձելի, անսեթևեթ» Թինա Թյորները
Հաջորդ հոդվածըՏանը, որտեղ ծնվել է Հիտլերը, մարդու իրավունքների դասընթացներ կկազմակերպվեն