‘«System of A Down»-ը Երեւանում է’

1706

‘

Մոտ երկու ժամ առաջ Երեւան ժամանեցին աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի երաժիշտները:

Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը և իր «System of A Down» խումբը 2015թ. ապրիլի 23-ին Երևանի Հանրապետության հրապարակում հանդես կգան համերգով: Երևանյան համերգով խումբը կավարտի եվրոպական շրջագայությունը:

Նշենք, որ սա աշխարհահռչակ խմբի առաջին համերգն է Հայաստանում: Մինչ այդ համերգներով հանրապետությունում ելույթ էր ունեցել միայն Սերժ Թանկյանը: Խումբը ներկայացնում են Սերժ Թանկյանը (վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Ջոն Դոլմայանը (հարվածային գործիքներ), Դարոն Մալաքյանը (Տարոն Մալախյան) (կիթառ, վոկալ) և Շավո Օդաջյանը (Շավարշ Օդաջյան) (բասս կիթառ)։

‘

Նախորդ հոդվածը‘Ազնավուր. Առավոտն իր մեջ հույս է կրում’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը 22-23-ին կնվազի 4-6 աստիճանով’