Նիդեռլանդների Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Chess մրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սեւ խաղաքարերով մրցեց աշխարհի չեմպիոնի հավակնորդ Դին Լիրենի (Չինաստան) հետ։ Գրանցվեց ոչ ոքի։
Լեւոն Արոնյանը 3,5 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը։
Միանձնյա առաջատարը ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովն է, որը վաստակել է 4,5 միավոր։ 4-ական միավորով երկրորդ-երրորդ տեղերը կիսում են հոլանդացի Անիշ Գիրին եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան։
Tata Steel Chess-ում կանցկացվի 13 տուր։