Tata Steel Chess. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Դին Լիրենի հետ

325

Նիդեռլանդների Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Chess մրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սեւ խաղաքարերով մրցեց աշխարհի չեմպիոնի հավակնորդ Դին Լիրենի (Չինաստան) հետ։ Գրանցվեց ոչ ոքի։

Լեւոն Արոնյանը 3,5 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը։

Միանձնյա առաջատարը ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովն է, որը վաստակել է 4,5 միավոր։ 4-ական միավորով երկրորդ-երրորդ տեղերը կիսում են հոլանդացի Անիշ Գիրին եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան։

Tata Steel Chess-ում կանցկացվի 13 տուր։

Նախորդ հոդվածըAusOpen․ Դանիիլ Մեդվեդեւը դուրս մնաց պայքարից
Հաջորդ հոդվածըԴանի Ալվեսը կալանավորվել է՝ առանց գրավի հնարավորության