Tata Steel Masters․ Մագնուս Կարլսենն ու Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) կհանդիպեն առաջին տուրում

339

Տեղի է ունեցել շախմատի Tata Steel Masters ավանդական (85-րդ անգամ) մրցաշարի վիճակահանությունը։ Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) կհանդիպեն առաջին տուրում։

Նիդեռլանդների Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվելիք մրցաշարի 14 մասնակիցների թվում կլինեն նաեւ չինացի Դին Լիրենը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան ու Ուեսլի Սոն, ռումինացի Ռիչարդ Ռապորտը, հնդիկներ Դոմարաջու Գուկեշը, Արջուն Էրիգաիսին ու Ռամեշբաբու Պրագնանանդհան, իրանցի Պարհամ Մաղսուդլուն, ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը, գերմանացի Վինսենտ Կեյմերը, հոլանդացիներ Անիշ Գիրին ու Յորդեն Վան Ֆորեսթը։

Tata Steel Masters-ում մինչեւ հունվարի 29-ը կանցկացվի 13 մրցափուլ։

Նախորդ հոդվածըԱշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը
Հաջորդ հոդվածըՖԻԴԵ-ն հրապարակել է 2023թ. վարկանիշային առաջին աղյուսակը