Tata Steel Masters. Արոնյանը ոչ ոքի խաղաց Կարուանայի հետ

408

Նիդեռլանդների Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Masters մրցաշարի 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սպիտակ խաղաքարերով ոչ ոքի խաղաց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։ Նրանք վաստակել են 6-ական միավոր եւ կիսում են 5-6-րդ տեղերը։

Միանձնյա առաջատար Նոդիրբեկ Աբդուսատորովը (Ուզբեկստան) ոչ ոքի ավարտեց պարտիան հոլանդացի Անիշ Գիրիի հետ եւ վաստակել է 7,5 միավոր։ Նրանից կես միավոր է հետ Անիշ Գիրին։

Երրորդ-չորրորդ տեղերը 6,5-ական միավորով կիսում են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Ուեսլի Սոն, որոնք այս տուրում խաղացին իրար դեմ եւ բավարարվեցին ոչ ոքի արդյունքով։

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր:

Նախորդ հոդվածըThe Guardian. Մեսսին՝ 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածըԿարեն Խաչանով․ Գնահատում եմ դրոշներով ինձ աջակցություն ցույց տված երկրպագուներին