Telegraph․ Ջոնսոնը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը

116

Բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնը լքող Բորիս Ջոնսոնը կարող է զբաղեցնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն այն բանից հետո, երբ դաշինքի ներկայիս ղեկավար Իենս Սթոլթենբերգը եկող տարվա սեպտեմբերին թողնի այն։

Այդ մասին չորեքշաբթի տեղեկացրել է The Daily Telegraph թերթը։

Պարբերականի տվյալներով՝ ավագ թորիները պաշտպանում են Բորիս Ջոնսոնի թեկնածությունը ՆԱՏՕ-ի հաջորդ  գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Մինչ Ջոնսոնը՝ այդ դերը հատկացնում էին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլլեսին, ինչպես նաև Միացյալ Թագավորության նախկին վարչապետներ Թերեզա Մեյին և Դևիդ Քեմերոնին, նշում է թերթը։

Թերթը ընդգծում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում արդեն վաղուց են առաջարկվում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներ, քանի որ ԱՄՆ-ը չի վստահում եվրոպացի քաղաքական գործիչներին, որոնք բազմիցս հայտարարել են Եվրամիության նոր բանակ ստեղծելու իրենց ծրագրերի մասին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է կրկնել ԽՍՀՄ-ի ճակատագիրը
Հաջորդ հոդվածըՀայաստանի հավաքականները հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը կմասնակցեն շախմատի 44-րդ օլիմպիադային