‘Telegraph. Բրեյվիքը հեռակա կրթություն կստանա համալսարանում’

961

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիքը հնարավորություն է ստացել համալսարանում քաղաքագիտության դասընթացներ անցնել, հաղորդել է The Telegraph-ը: Անցյալ տարի Օսլոյի համալսարանը մերժել էր ընդունել նրան քաղաքագիտության կուրս՝ «անբավարար գիտելիքների» պատճառով: Սակայն ավելի ուշ նա նորից էր դիմել և խնդրել թույլ տալ  առանձին առարկաներ  ուսումնասիրել: «Նորվեգական օրենքով՝ բոլոր կալանավորներն աշխատելու և ուսանելու իրավունք ունեն»,- ասել  է բանտապետ Կարլ Գուստավ Կնուտսենը, որի տնօրինության տակ՝ Նորվեգիայի հարավ-արևելքում գտնվող բանտում խիստ ռեժիմով իր ազատազրկումն է անցկացնում Բրեյվիքը: Ահաբեկիչը կրթություն է ստանալու առանձին բանտախցում, նրան կտրամադրվեն անհրաժեշտ դասագրքեր, բայց նա չի կարող հաճախել համալսարան: Բրեյվիքը բազմիցս հայտարարել է, որ պետք է շարունակի իր գաղափարական պայքարը նաև կալանավայրում, փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» ցանկանում է գնել Լյորենտեին’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժ, մեզ բան չունե՞ս ասելու ‘