Ցմահ ազատազրկում լրտեսության մասին օրենքը խախտողների համար

662

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կխստացնի լրտեսության մասին օրենքը խախտելու համար նախատեսված պատիժը՝ առավելագույն ժամկետը 14 տարուց մեծացնելով մինչև ցմահ ազատազրկում, հաղորդել է The Daily Telegraph  թերթը՝ հղում անելով Միացյալ Թագավորության ՆԳՆ ղեկավար Փրիթի Փաթելին։

Օրենսդրական փոփոխությունների շրջանակներում բրիտանական իշխանությունները նաև կընդլայնեն օտար պետությունների այն քաղաքացիներին հետևելու հնարավորությունները, որոնք մեղադրվում են դիվերսիաներ իրականացնելու մեջ, այդ թվում՝ ենթակառույցների նկատմամբ անօդաչուների կամ կիբեռգրոհների միջոցով։ Ավելին, արտասահմանյան հետախուզությունների աշխատակիցներին ցմահ բատարկություն կսպառնա «թշնամական գործողություններ» նախապատրաստելու համար։

 Իր հերթին, միջամտությունն ընտրություններին և պետական գաղտնիքի գողությունը կպատժվեն 14 տարվա ազատազրկմամբ, ասվում է օրինագծում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀայտնի փոփ աստղը ելույթ կունենա ՉԼ-ի եզրափակչի բացմանը
Հաջորդ հոդվածըՀետախուզվում է «Ի՞նչը, որտե՞ղ, ե՞րբ» խաղի նախկին մասնակից Ռովշան Ասկերովը