‘Telegraph. ԱԴԾ-ն պատրաստվում է գաղտնալսել Սոչիի օլիմպիադայի հյուրերին’

1105

Օլիմպիադայի բոլոր հյուրերին խորհուրդ է տրվում տանը թողնել նոթբուքերն ու սմարթֆոնները՝ խուսափելու համար գաղտնալսումից և լրտեսումից, տեղեկացրել է The Telegraph-ը: Թերթը հեղում է անում ռուս լրագրողներ Անդրեյ Սոլդատովին և Իրինա Բորոգանին (Agentura.ru նախագծի հեղինակներ), ովքեր մասնագիտացել են հատուկ ծառայությունների գործունեության լուսաբանման ուղղությամբ: Ինչպես The Telegraph-ին հաղորդել է Սոլդատովը, Օլիմպիադայի անվտանգության միջոցառումներում կներառվեն նաև գաղտնալսումներն ու մասնակիցների և հանդիսատեսների ինտերնետ-ակտիվության վերահսկողությունը: Կազմակերպիչները Օլիմպիական խաղերի ամբողջ տարածքն ապահովել են G4 ցանցով և անվճար Wi-Fi-ով, ինչը, Սոլդատովի կարծիքով՝ հատուկ ծառայություններին հնարավորություն կտա ամբողջական և անարգել կերպով վերահսկել հաղորդակցությունը: Հայտնի է նաև, որ Ռուսաստանի ԱԴԾ-ն ձեռք է բերել երկու անօդաչու սարք՝ Սոչիում հսկողություն իրականացնելու նպատակով, ինչպես նաև տեսախցիկների լայն ցանց է ստեղծել քաղաքում:

Անցյալ շաբաթ ԱԴԾ-ի ներկայացուցիչը լրագրողներին տեղեկացրել էր, որ անվտանգության միջոցառումներն «աննկատ» կլինեն Լոնդոնի Օլիմպիական խաղերում կիրառվածների համեմատ, և « աչք չեն ծակի՝ Օլիմպիադայի հյուրերի և մասնակիցների համար», փոխանցում է Gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ‘
Հաջորդ հոդվածը‘Խաչքարերը կպատճենահանեն չինական-ճապոնական տեխնիկայի միջոցով’