‘
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը զրկվել է կառավարության գրեթե ողջ կազմի (բացառությամբ երկու նախարարի) աջակցությունից՝ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու առնչությամբ ստեղծված ճգնաժամային իրավիճակի պատճառով: Այդ մասին կիրակի օրը տեղեկացրել է The Daily Telegraph թերթը:
Պարբերականի տվյալներով՝ բրիտանական կառավարության անդամները հանդես են գալիս Մեյի հեռանալու օգտին՝ ոչ ուշ, քան մինչև հուլիսի վերջը, որպեսզի Պահպանողական կուսակցության նոր առաջնորդը կարողանա վարել Brexit-ի հարցով բանակցությունների հերթական փուլը, եթե խորհրդարանը հանդես գա առանց Բրյուսելի հետ համագործակցության՝ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու դեմ:
«Ես կասեի, որ կառավարությունում կա ընդամենը երու նախարար, որոնք դեռպաշտպանում են Մեյին: Մնացած բոլորն այլևս չեն հավատում ղեկավարելու նրա ունակություններին»,- նշել է թերթի կառավարական աղբյուրը:
Սպասվում է, որ բրիտանացի վարչապետը մարտի12-ին հերթական պարտությունը կկրի Brexit-ի պայմանների վերաբերյալ Բրյուսելի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հերթական քվեարկության ընթացքում:
Փոխանցում է tass.ru-ն:
‘