‘Tert.am-ն ու BlogNews-ը պաշտոնապես համալրել են Միքայել Մինասյանի մեդիահոլդինգի շարքերը’

1873

Tert.am եւ BlogNews.am կայքերը միացել են PanArmenian Media Group-ի խմբին, տեղեկացնում է մեդիահոլդինգի կայքը: Հայտնի է, որ PanArmenian Media Group-ի փաստացի սեփականատերը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է, թեեւ իրավաբանորեն ընկերության խորհրդի նախագահն ու գլխավոր տնօրենը Սերժ Սարգսյանի մամուլի նախկին քարտուղար Արմեն Արզումանյանն է: 

«Հեռուստադիտողների և համացանցի սպառողների երկու լսարանները միատեղելու համար «Պանարմենիան մեդիա գրուպի» խմբին են միացել Tert.am և BlogNews.am կայքերը։ Այս գործակցությունը «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» կազմի մեջ մտնող հեռուստաընկերություններին հնարավորություն կտա նոր լսարան գտնել համացանցում, կայքերն էլ հասանելի կդառնան հանրության այն հատվածի համար, որը համացանցի սպառող չէ», — ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ էության՝ իրավաբանորեն ամրագրվել է վաղուց հայտնի փաստացի իրողությունը: 

Մեդիահոլդինգի կազմում են գտնվում նաեւ «Արմենիա», «Ա-ԹիՎի», «Արմնյուզ» հեռուստաընկերությունները, «Ռադիո 107 ՖՄ»-ը, asekose.am կայքը եւ այլ լրատվամիջոցներ: 

Նախորդ հոդվածը‘«Ազատություն» ռադիոկայանի զարմանալի վարքագիծը’
Հաջորդ հոդվածը‘Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին Բելառուսը եւ Ֆրանսիան կներկայանան բարձրագույն մակարդակով’