‘The Economist. Յանուկովիչը համաձայնել է Մաքսային միությանը’

847

Կիևը կատարել է իր ընտրությունը, և դա Մաքսային միությունն է: Համենայն դեպս՝ այսպիսի համոզմունք ունի The Economist-ի թղթակից Էդվարդ Լուկասը, որը գրում է, թե Կիևը չկարողացավ հրաժարվել Մոսկվայի մի  ինչ-որ շատ շահավետ  առաջարկից: Ընդ որում՝ Լուկասը չի ասում, թե ինքը որտեղի՞ց է ստացել այդ տեղեկությունը: Իր Twitter-ում լրագրողը գրել է, թե ՄՄ մտնելու դիմաց Մոսկվան, իբր, Կիևին առաջարկել է 15 միլիարդ դոլար, ինչպես նաև գազի գնի նվազեցում՝ մինչև 200 դոլար: Ինչպես պնդում է բրիտանական ազդեցիկ պարբերականի աշխատակիցը՝ Յանուկովիչին նման առաջարկն ավելի քան ձեռնտու է եղել:

Ուրբաթ՝ դեկտեմբերի 6-ին, Ուկրաինայի նախագահը Սոչիում հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ: Պետությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները: Հանդիպումը տևել է գրեթե վեց ժամ, փոխանցում է vesti.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Գյումրու անհետացած եղևնիների գաղտնիքը բացահայտվել է’
Հաջորդ հոդվածը‘Հիշատակի և ամոթի օր. մայրաքաղաքից ոչ մի պաշտոնյա Գյումրի չի ժամանել’