‘The Financial Times-ը տարվա մարդ է ճանաչել Apple-ի ղեկավարին’

1174

Բրիտանական The Financial Times գործարար պարբերականը բիզնեսի ոլորտում 2014 թ. ամենաազդեցիկ մարդ է հայտարարել Apple տեխնոլոգիական ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուքին:

Apple-ի նոր ղեկավարն ապացուցել է, որ կարող է բարեհաջող ղեկավարել ընկերությունը, ինչին շատերը չէին հավատում երեք տարի առաջ նրա հիմնադիր Սթիվ Ջոբսի մահվանից հետո: Այս տարի, փաստորեն, Քուքը դորս է եկել իր նախորդի ստվերի տակից, և ընկերության գործունեությունում նկատելի են դարձել նրա արժեքներն ու նախապատվությունները, նշել է The Financial Times-ը: Պարբերականը նշում է, որ Թիմ Քուքը թարմ արյուն է ներարկել ընկերությանը, փոխել կորպորատիվ ֆինանսների կառավարման սխեման, ընկերությունը բացել է լայն համագործակցության առջև և նախապատվություն տվել հանրային արժեքներին: Փոխանցում է rbk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Քաղաքական ուժերը դատապարտում են Արամ Մանուկյանի դեմ հարձակումը ‘
Հաջորդ հոդվածը‘Պրեմիերա. Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’