The Global Times․ ԱՄՆ-ն օգտագործում է ՆԱՏՕ-ն՝ որպես ԵՄ-ն հյուծելու թակարդ

363

Ամերիկյան իշխանությունները ՆԱՏՕ-ն օգտագործում են որպես եվրոպական տնտեսությունը քայքայելու և Եվրամիության քաղաքականության վերահսկողությունը ոչնչացնելու թակարդ։

Նման տեսակետ են հայտնել չինական The Global Times թերթի հեղինակաները՝ հղում անելով տեղացի փորձագետների կարծիքին։

«Միացյալ Նահանգները չար նպատակներ է հետապնդում՝ ճնշում գործադրելով դաշինքի անդամ երկրների նկատմամբ և նրանցից պահանջելով մեծացնել պաշտպանական բյուջեի ծախսերը,- ասվում է հոդվածում։- Հաշվի առնելով Եվրամիությունում մոլեգնող տնտեսական ճգնաժամը և լուրջ արժեզրկումը՝ պաշտպանական ծախսերի մեծացումը կարող է ավելի մեծ դժգոհություն առաջացնել հասարակության մեջ եվրոպական պետությունների կառավարությունների հանդեպ։ Արդյունքում՝ ԱՄՆ-ի համար ավելի հեշտ կլինի ազդել ԵՄ երկրների ղեկավարների վրա»։

«ԵՄ-ն ինքն իրեն ավելի մեծ քաոսի մեջ կներքաշի, եթե չգործի անկախ և շարունակի հետևել ԱՄՆ-ին»,- կարծում են հոդվածի հեղինակները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» վաճառվում է
Հաջորդ հոդվածըԴումայում առաջարկվել է անցանկալի և ծայրահեղական ճանաչել արտասհմանյան 30 ՀԿ-ների աշխատանքը