‘«The Guardian»-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստները’

1571

Հեղինակավոր «The Guardian» պարբերականը ներկայացրել է 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստների ամբողջական հարյուրյակը:

Ըստ բրիտանական լրատվամիջոցի, տարվա լավագույն ֆուտբոլիստը «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին է: Երկրորդ հորիզոնականում «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է կատալոնական ակումբի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Նեյմարը: Առաջին տասնյակում ընդգրկվել են նաև Լուիս Սուարեսը, Ռոբերտ Լևանդովսկին, Թոմաս Մյուլլերը, Զլատան Իբրահիմովիչը, Մանուել Նոյերը, Սերխիո Ագուերոն, Ալեքսիս Սանչեսը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զբաղեցրել է 77-րդ տեղը:

Նախորդ հոդվածը‘Ռայոլա. Հունվարին Հենրիխ Մխիթարյանը չի հեռանա «Բորուսիայից»’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը և Բունդեսլիգայի մյուս աստղերը շնորհավորում են Ամանորը և Սուրբ Ծնունդը (տեսանյութ)’