‘
Բրիտանական The Guardian պարբերականը ներկայացրել է տարվա լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակը, որի մեջ ընդգկրված է նաև Դորտմունդի «Բորուսիայի» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 25-ամյա ֆուտբոլիստը 85-րդ տեղում է:
«Հրաշալի տարուն հաջորդեց ոչ այնքան հաջող ընթացիկ մրցաշրջանը: Մխիթարյանը մասնագիտացված է ազատ գոտիներ գտնելու և գնդակը մրցակցի տուգանային հասցնելու վրա: Հենրիխը շատ դիպուկ է՝ հարվածների եւ փոխանցումների յուրահատուկ ոճով: Այնուամենայնիվ, նրան այդքան հայտնի դարձրեց իր արդյունավետությունը, որը վերջին շրջանում ի սպառ վերացել է:
Յուրգեն Կլոպը վերջին ժամանակներում նրան դաշտ է դուրս բերում ավելի հետ քաշված դիրքերում, սակայն գոլերը եւ գոլային փոխանցումները վերջին 17 խաղերում հայ ֆուտբոլիստի մոտ պարզապես բացակայում են»,- գրում է բրիտանական կայքը:
Հավելենք, որ «The Guardian»-ը առայժմ հրապարակել է 71-100 հորիզոնականները զբաղեցրած ֆուտոլիստների անունները, իսկ մինչև Ամանոր կներկայացնի մյուս ֆուտբոլիստներին:
‘