‘The Guardian. «Հենրիխը շատ դիպուկ է՝ հարվածների եւ փոխանցումների յուրահատուկ ոճով»’

1787

Բրիտանական The Guardian պարբերականը ներկայացրել է տարվա լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակը, որի մեջ ընդգկրված է նաև Դորտմունդի «Բորուսիայի»  Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 25-ամյա ֆուտբոլիստը 85-րդ տեղում է: 

«Հրաշալի տարուն հաջորդեց ոչ այնքան հաջող ընթացիկ մրցաշրջանը: Մխիթարյանը մասնագիտացված է ազատ գոտիներ գտնելու և գնդակը մրցակցի տուգանային հասցնելու վրա: Հենրիխը շատ դիպուկ է՝ հարվածների եւ փոխանցումների յուրահատուկ ոճով: Այնուամենայնիվ, նրան այդքան հայտնի դարձրեց իր արդյունավետությունը, որը վերջին շրջանում ի սպառ վերացել է:  

Յուրգեն Կլոպը վերջին ժամանակներում նրան դաշտ է դուրս բերում ավելի հետ քաշված դիրքերում, սակայն գոլերը եւ գոլային փոխանցումները վերջին 17 խաղերում հայ ֆուտբոլիստի մոտ պարզապես բացակայում են»,- գրում է բրիտանական կայքը:

Հավելենք, որ «The Guardian»-ը առայժմ հրապարակել է 71-100 հորիզոնականները զբաղեցրած ֆուտոլիստների անունները, իսկ մինչև Ամանոր կներկայացնի մյուս ֆուտբոլիստներին:

Նախորդ հոդվածը‘ «Ես նույնիսկ չեմ հետևում «Արսենալին»: Մենք չէի՞նք կարող որևէ խաղացողի ստանալ «Լիվերպուլից»»’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլ» – «Արսենալ» 2-2․ «Լիվերպուլը» խուսափեց պարտությունից (տեսանյութ)’