‘«The Guardian». Հենրիխ Մխիթարյանը՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցանկում’

1381

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բրիտանական «The Guardian» պարբերականի վարկածով ընդգրկվել է 2015 թվականի աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում: Մխիթարյանը 77-րդ հորիզոնականում է:

Հեղինակավոր լրատվամիջոցը հայ ֆուտբոլիստի մասին գրում է հետևյալը.

«Հենրիխ Մխիթարյանի խնդիրը Մյունխենի «Բավարիան» է, որը Բունդեսլիգայում լիակատար առաջատար է: Ներկայիս իրավիճակը կարող է ազդել Մխիթարյանի առաջխաղացման վրա: Նա վատ աշխատանք չի կատարում և մեկ գլուխ բարձր է մի շարք մրցակիցներից: 2014-15թթ. մրցաշրջանի վնասվածքներից և վատ մարզավիճակից հետո հայ հարձակվողական ոճի կիսապաշտպանը վերածնվեց Թոմաս Տուխելի գլխավորությամբ:

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մխիթարյանի անունը կապում էին «Լիվերպուլ» տեղափոխության հետ: Հաշվի առնելով, թե ով է այժմ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը՝ այդ լուրերը կարող են ավելի աղմկոտ դառնալ: Եթե «Բորուսսիան» չկարողանա մրցակցել «Բավարիայի» հետ, Մխիթարյանը կարող է նոր մարտահրավեր ընդունել»:

Հավելենք, որ «The Guardian»-ը դեռևս հրապարակել է 71-100-րդ հորիզոնականները զբաղեցրած ֆուտոլիստների անունները, իսկ մինչև Ամանոր կներկայացնի մյուս ֆուտբոլիստներին:

Նախորդ հոդվածը‘Կասիլյասը նշել է ամենախոստումնալից դարպասապահների անունները’
Հաջորդ հոդվածը‘Նոր «բեւեռին» սպասելիս’