‘The Independent. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը բանակցություններ է սկսել Գրիզմանի հետ’

920

Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Այս մասին տեղեկացնում է The Independent-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով և արդեն բանակցություններ է սկսել նրա հետ: 

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը վերջերս էր հայտնել «Ատլետիկո»-ից հեռանալու որոշման մասին: Նրա տրանսֆերը ձեռք բերելու գլխավոր հավակնորդը «Բարսելոնա»-ն է, սակայն կատալոնական ակումբը վստահ չէ, որ պատրաստ է 108 միլիոն եվրո վճարել:

Հաղորդվում է, որ «կարմիր սատանաներ»-ը կարող են օգտվել առիթից և թիմ հրավիրել Գրիզմանին: 

Նախորդ հոդվածը‘«Էվերթոն»-ը պայմանագիր է կնքել «Հադերսֆիլդ»-ի դարպասապահի հետ’
Հաջորդ հոդվածը‘Սերխիո Ռամոսը ցանկանում է հեռանալ Մադրիդի «Ռեալից»’