‘The Independent. «Ման. Յունայթեդ»-ը ցանկանում է ձեռք բերել ԱՊԼ-ի 2 աստղի տրանսֆերային իրավունքները’

1542

‘

«Ման. Յունայթեդ»-ը մտադիր է գնել «Արսենալ»-ի միանգամից 2 ֆուտբոլիստի տրանսֆեր, ովքեր մրցաշրջանի ավարտին կարող են ազատ գործակալի կարգավիճակ ստանալ: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Խոսքը գերմանացի կիսապաշտպան Մեսուտ Օզիլի և չիլիացի վինգեր Ալեքսիս Սանչեսի մասին: Հաղորդվում է, որ «կարմիր սատանաներ»-ը Սանչեսի տրանսֆերը ցանկանում են ավարտին հասցնել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ, իսկ Մեսուտ Օզիլին թիմ բերել ամռանը՝ անվճար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ման. Յունայթեդ»-ը պատրաստ է Սանչեսի տրանսֆերի դիմաց «զինագործներ»-ին 30 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկել: Բացի այդ, մանչեսթերյան ակումբը ստիպված կլինի հավելյալ 10 միլիոն եվրո վճարել չիլիացու գործակալին:

‘

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. «Մխիթարյանը մեր ֆուտբոլիստն է, լավ խաղացող է, բայց յուրաքանչյուրն իր գինն ունի»’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’