The Independent. Ռոմելու Լուկակուն կդառնա «Չելսիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

894

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ամենայն հավանականությամբ կհեռանա իտալական ակումբից: Ըստ մի շարք հեղինակավոր աղբյուրների՝ բելգիացին արդեն համաձայնեցրել է նոր պայմանագիրն իր նախկին ակումբի՝ «Չելսիի» հետ:

Լրագրող Նիկոլո Սկիրան իր թվիթերյան էջում մանրամասներ է հայտնել Լուկակուի ու լոնդոնյան ակումբի պայմանավորվածության մասին: Ըստ այդմ՝ Լուկակուն «Չելսիում» տարեկան կվաստակի 15 մլն եվրո: Պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարվա համար:

The Independent-ի պնդմամբ՝ այդպիսով Լուկակուն կդառնա «Չելսիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Նախորդ հոդվածըCNN․ ԱՄՆ հատուկ ծառայությունները տվյալներ են ստացել Ուհանի լաբորատորիայից
Հաջորդ հոդվածըՀովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալակիր. Տոկիո-2020