‘ The Jamestown Foundation. 2014-ին Ռուսաստանը կպահպանի գերիշխանությունը Հարավային Կովկասում’

589

Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ և Իրանի միջև բանակցությունները դռներ կբացեն Հարավային Կովկասում Իրանի և Թուրքիայի աստիճանաբար ակտիվացման համար, 2014 թվականին Ռուսսատանը կպահպանի իր հաստատուն դիրքերը կովկասյան բոլոր երեք պետություններում: Ինչպես հաղորդում է «Թուրանը», այդ մասին հայտարարել է Վաշինգտոնի Ջեյմսթաունի հիմնադրամի նախագահ Գլեն Հովարդը:

«2014 թվականին Իրանը կձգտի մեծացնել սոցիալական և քաղաքական ազդեցությունն Ադրբեջանում, միևնույն ժամանակ Թուրքիան հերթական անգամ կփորձի միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում` փորձելով հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Այդուհանդերձ, թե Թուրքիան, թե Իրանն այս տարի պետք է չափազանց լուրջ խնդիրներ լուծեն այլ ոլորտներում` Կովկասում զգալի առաջընթացի հասնելու համար, ինչը Ռուսաստանին թույլ կտա պահպանել գերիշխող դերը տարածաշրջանում»,- նշել է նա:

Միևնույն ժամանակ, ըստ Հովարդի, Մոսկվան չափազանց զբաղված կլինի Ուկրաինայով` Վրաստանում և Մոլդովայում համանման կոշտ դիրք բռնելու համար: Վրաստանում Եվրամիությանն անդամակցելուն աջակցությունն անհամեմատ ավելի հզոր է, քան Ուկրաինայում, և նույնիսկ եթե Վլադիմիր Պուտինը փորձի կիրառել այնպիսի ճնշում, ինչպես Ուկրաինայում, նրա ջանքերը կձախողվեն:

Մինչդեռ, ամերիկյան վերլուծաբանի կարծիքով, հետխորհրդային պետություններում ազդեցությունը պահպանելու Պուտինի փորձերն սպառնում են նրա սեփական դիրքերին Կրեմլում: Մասնավորապես, վերլուծաբանի կարծիքով, ,բավական է կերակրել Կովկասըե կոչը սկսել է տեղը զիջել ,բավական է կերակրել Ուկրաինանե կոչին: Եվ երբ ռուսաստանցիներն արթնանան և զգան, որ իրենց երկիրն Ուկրաինան գնում է, ինչպես Գերմանիան է գնել Հունաստանը, ապա Պուտինը լուրջ խնդիրներ կարող է ունենալ, հատկապես` Ռուսաստանում տնտեսական անկման պայմաններում:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավորի ազգականը քանդել է եզդիական հին գերեզմանոցը` խաղողի այգի տնկելու համար’
Հաջորդ հոդվածը‘Իրաքը սպառնում է պատժամիջոցներ կիրառել քրդական ինքնավարության նկատմամբ’