‘
ԱՊԼ-ի 7-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Քրիսթալ Փելաս»-ի դարպասը և ամրապնդվեց ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և 66-րդ րոպեին փոխարինվեց:
Բրիտանական Mirror պարբերականը հայ ֆուտբոլիստի խաղը 10 բալանոց համակարգով 7 է գնահատել, նշելով, որ Մխիթարյանն առջևի գծի ողջ երկայնքով խելացի տեղաշարժերի միջոցով լարվածության մեջ էր պահում «Քրիսթալ Փելաս»-ի ֆուտբոլիստներին:
Mirror-ն ամենաբարձր՝ 8 գնահատականին է արժանացրել Ռեշֆորդին, ով գոլային փոխանցման հեղինակ դարձավ, և Ֆելաինիին, ով դուբլ ձևակերպեց:
‘