‘«The Mirror». Ի՞նչ է Սանտա Կլաուսից խնդրում Յուրգեն Կլոպը’

1854

Բրիտանական «The Mirror» պարբերականը հրապարակել է, թե ինչպիսի նամակ է գրել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Սանտա Կլաուսին:

«Սիրելի՜ Սանտա, ես Յուրգենն եմ: Այս տարի ես խելոք տղա եմ եղել, ընդհանուր առմամբ՝ խելոք: Ես փոխել եմ տունս, այժմ ապրում եմ Անգլիայում: Այստեղ մարդիկ հաճախ են փոխում իրենց տները. Ժոզե Մոուրինյուն փոխել է, Գարի Մոնկը փոխել է, Լուի վան Գալը կարող է փոխել: Ես չեմ ցանկանում այստեղից հեռանալ, այնպես որ՝ քեզանից օգնություն եմ խնդրում: Ահա իմ խնդրանքները:

Առաջին՝ հարձակվող: Ես կցանկանայի Ռոբերտ Լևանդովսկուն տեսնել իմ թիմում, բայց ինձ համար դժվար կլինի, եթե գնենք միայն մեկ ֆուտբոլիստի: Այնպես որ՝ ավելի էժան ֆուտբոլիստ էլ կլինի, օրինակ՝ Բոյան Կրկիչը:

Երկրորդ՝ կենտրոնական պաշտպան: Էմրե Ջանը մեծ ապագա ունի, բայց մենք դեռևս նրա համար խաղադաշտում իդեալական տեղ չենք գտել: Ինձ պետք են նաև Լուկաս Լեյվան, Միլները, բայց ես չեմ կարող բոլոր խաղերին նրանց մեկնարկային կազմում ընդգրկել:

Երրորդ՝ հարձակվողական ոճի կիսապաշտպան: Ես «10 համար» չեմ ուզում, մենք ունենք Ֆիլիպե Կոուտինյուի նման ֆուտբոլիստ: Ինձ եզրային է պետք: Մորենոն չի կարող միայնակ կատարել ամբողջ աշխատանքը, իսկ Այբը դեռ սովորում է:

Չորրորդ՝ կենտրոնական պաշտպան: Չհաշված վետերան Կոլո Տուրեին՝ Շկրտելը մեր միակ կենտրոնականն է: Խնդրում եմ նվիրիր ինձ ևս մեկ պաշտպանի:

Հինգերորդ՝ դարպասապահ: Մինյոլեն աշխատում է, բայց ինձ այնպիսի դարպասապահ է պետք, ով վստահություն կհաղորդի պաշտպաններին: Սիմոնի մոտ հաճախ հակառակն է ստացվում, նա շատ համեստ տղա է»,-ըստ «The Mirror»-ի այսպիսի նամակ է գրել Կլոպը Սանտային:

Նախորդ հոդվածը‘Կապելո. «Գլխավորել «Ռեա՞լը»… Ոչ, ոչ, ոչ»’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլան ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»’