‘The Mirror. «Չելսի»-ն ցանկանում է հրավիրել Լևանդովսկուն’

712

«Չելսի»-ն հետաքրքրված է «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով: Այս մասին հայտնում է The Mirror-ը: 

Լոնդոնյան ակումբը արդեն կապ է հաստատել 30-ամյա խաղացողի ներկայացուցիչների հետ՝ իմանալով, որ մյունխենյան թիմում մեծ փոփոխություններ են պլանավորվում: 

«Ազնվականներ»-ն իրենց հերթին Գոնսալո Իգուայինին փոխարինողի են փնտրում, ով ամռանը կարող է վերադառնալ «Յուվենթուս»: 

Մաուրիցիո Սարիի թիմը նաև հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի ծառայություններով: 19-ամյա խաղացողը այժմ վարձավճարով խաղում է «Վիլեմ II»-ում, որի կազմում 16 գոլ է խփել: 

Նախորդ հոդվածը‘Աժ արտահերթ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Արևմտյան երկրներն իրենց քաղաքացիներին դուրս են բերում Լիբիայից’