The Mirror կայքի ընթերցողներն արձագանքել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի՝ հարկերը բարձրացնելու որոշմանը։
Այդկերպ նոր վարչապետը փորձում է ծածկել բյուջեի 50 միլիարդ ֆունտ սթեռլինգի չափով սղաճը։ The Mirror-ի ընթերցողները վրդովմունքով են արձագանքել այդ գաղափարին։
«Բոլորի հարկերը կբարձրանա՞ն Մեծ Բրիտանիայում։ Իսկապե՞ս։ Արդյո՞ք այդ որոշումը վերաբերում է Ռիշի Սունակի տիկնոջը, որը խուսափել էր 20 մլն ֆունտ սթեռլինգի հարկերից, երբ Սունակը ֆինանսների նախարարությունն էր ղեկավարում։ Իսկ Ռիշիի ընկերնե՞րը հեջ-ֆոնդից, որոնք, ինչպես և Ռիշին ինքը, միջոցներ էին ներդրել Կայմարյան կղզիներում, որպեսզի խուսափեն հարկերից։ Սունակը անձնական շահի համար համակարգն օգտագործելու թարմ արտոնագիր է ստացել»,- գրել է օգտատերերից մեկը։
«Թորիները բոլորին ստիպում են վճարել՝ բացի իրենցից ու իրենց ընտանիքներից, հարուստ ընկերներից ու հովանավորներից»,- գրել է մեկ ուրիշը։
Ռիշի Սունակն այս տարի Մեծ Բրիտանիայի արդեն երրորդ վարչապետն է՝ հուլիսին հրաժարական տված Բորիս Ջոնսոնից և նրան փոխարինած և ընդամենը 44 օր վարչապետի պաշտոնն զբաղեցրած Լիզ Թրասից հետո։
Փոխանցում է ria.ru-ն։