‘The National-ը՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մասին’

1518

Բրիտանացի ճանաչված լրագրող Ջոնաթան Ուիլսոնը, ով ֆուտբոլային տարբեր գրքերի հեղինակ է, The National էլեկտրոնային պարբերականում հոդված է հրապարակել Հայաստանի ազգային հավաքականի մասին, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Այս որակավորման փուլում, որտեղ առաջին երկու թիմերը դուրս են գալիս Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, իսկ երրորդ տեղ զբաղեցրած թիմը անցումային խաղի իրավունք է ստանում, այսքան վաղ խուճապի մատնվելու կարիք չկա չկա:

Սակայն ֆուտբոլը կախված չէ միայն միավորներից և ելույթներից. ճանաչումը նույնպնես շատ կարևոր է, ինչը Հայաստանի համար մեծ կարևորություն է ստանում վաղը կայանալիք Սերբիայի դեմ խաղում:

Ոչ ոք այլևս համոզված չէ, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանը: Սովետական Միության փլուզումից հետո 20 տարի անց Հայաստանը հերթական գաճաճ հավաքականն էր:

Բայց հետո, հանկարծ, Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, նրանք երեք անընդմեջ հաղթանակ տարան, 11 գոլ խփեցին և այդ ընթացքում խաղում էին ճկուն, կոկիկ և հարձակողական ֆուտբոլ:

Առանց զգուշացնելու նրանք դարձան մի թիմ, որը առաջ էր ընթանում: Թիմ, որը կարող էր ժամանակակից ֆուտբոլի կանխատեսելիությունը դնել երիտասարդ ֆուտբոլիստների սերնդի ստվերում: Ֆուտբոլիստներ, ովքեր միասին ավելին էին. Նրանք կուռ մի կոլեկտիվ էին:

Որակավորման փուլի ավարտին դարպասապահի կարմիր քարտն ու ինքնանգոլը Իռլանդիայի դեմ արտագնա խաղում Հայաստանի համար անցումային խաղում մասնակցելու իրավունքից զրկվելու արժեք ունեցավ, սակայն հետևանքը եղավ այն, որ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակողական կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի առաջնորդած թիմը շարունակեց առաջընթաց գրանցել:

Հետո նրանք վերջից երկրորդ տեղը գրավեցին Աշխարհի առաջնության որակավորման փուլում, սակայն այստեղ կան մեղմացնող հանգամանքներ:

Հայաստանը հայտնվել էր դաժան և ամուր խմբում էր և որոշ լավ արդյունքների հասավ, որոնցից ամենանշանավորն էր Դանիայի նկատմամբ 4-0 հաշվով արտագնա հաղթանակը:

Բայց նույնիսկ այստեղ նրանք ընդամենը երեք միավորով հետ մնացին երկրորդ տեղը զբաղեցրած թիմից: Զգացողություն կար, որ առաջընթացը կանգ է առել: Վարդան Մինասյանին փոխարինեց Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի նախկին մարզիչ Բեռնար Շալանդը, բայց նա մեկնարկեց Դանիայից կրած 2-1 հաշվով հիասթափեցնող պարտությամբ:

Այն բանից հետո, երբ Ալբանիան հաղթեց Պորտուգալիային, խումբը նմանվեց հինգ ուղով ընթացող ճակատամարտի: Կամ գոնե առնվազն այդպես կլինի, եթե Հայաստանը բարձրաձայնի իր մասին: Չնայած, Սերբիան նույնպես հիանալի տաղանդների բերքահավաք ունի, իսկ Հայաստանի համար խոչընդոտ է ոտքի վնասվածքը, որի պատճառով շարքից դուրս է եկել Մխիթարյանը

Այն որ Հայաստանը նույնիսկ համարվում է եզրափակիչ փուլ դուրս գալու թեկնածու, խոսում է նրանց կարգավիճակի բարձրացման մասին:

Նրանց մեծագույն ֆուտբոլային պահը եղել է 1973-ին, երբ Երևանի «Արարատը», որը սովետեական տարիներին դե ֆակտո գործում էր որպես ազգային թիմ, անսպասելիորեն Նիկիտա գլխավորությամբ նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի և գավաթակրի կոչումը: Իսկ Սիմոնյանը մինչ այդ նման նվաճման արդեն հասել էր Մոսկվայի «Սպարտակի» հետ:

Նա հայկական ծագում ունի և ըստ էության «Սպարտակի» ղեկավարների հետ տարաձայնության արդյունքում աքսորվեց հայրենիք.

«Արարատի» հետ չեմպիոն դառնալը շատ ավելի բարդ էր, քան «Սպարտակի» հետ»,- ասել է Սիմոնյանը: «Մենք լավ ֆուտբոլիստներ ունեինք, սակայն ըստ էության գավառային թիմ էինք: Ստիպված էի փոխել անձնական ոճս, քանի որ ֆուտբոլիստներն այլ մտածելակերպ ունեին:

«Թիմում կային երկու ուկրաինացիներ, բայց նրանք մանկուց ապրում էին Երևանում, այնպես որ նրանք ադապտացված էին մարդկանց ոգուն:

«Հարավցի ֆուտբոլիստները շատ ավելի լավ հնարքների էին տիրապետում, ավելի շատ էին հենվում տեխնիկայի վրա, նույնիսկ եթե դա վատ էր թիմային խաղի համար: Նրանց միմյանց հետ սոսնձելու կարիք կար»:

Ֆուտբոլիստներին միմյանց սոսնձելու, մի այնպիսի միավոր ստեղծելու գործընթացը, որում ֆուտոբլիստները կարող են արտահայտել իրենց անհատական որակները, թերևս սկսվեց «Սանդրելենդի» նախկին ֆուտբոլիստ և «Չելսիի» նախկին մարզիչ Յան Պորտերֆիլդի գլխավորությամբ, որը 2006-ից սկսած տասը խաղում գլխավորեց թիմը մինչև հաջորդ տարի իր մահկանացուն կնքելը:

Չնայած այդ խաղերում ընդամենը երկու հաղթանակ եղավ, ուշագրավ էր այն, որ ընդամենը 9 գոլ էր բաց թողել Հայաստանը:

Մինասյանը Պորտերֆիլդի օգնականն էր և թիմի ղեկը ստանձնեց որպես պաշտոնակատար. «Արդյունքները հանկարծակի, հենց այնպես ի հայտ չեն գալիս»,- ասում էր նա: «Մենք ունենք շատ երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր արժանացել են մարզիչների վստահությանը և հստակ գիտեն, թե ինչ պետք է անեն:

«Մեր ֆուտբոլը հիմնված է փոխադարձ վստահության վրա: Բոլորն ունեն նույն նպատակը՝ լինեն մարզիչները, ֆուտբոլիստները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կամ թիմի բժիշկները: Մենք միասնականություն ենք և առողջ մեխանիզմ»:

 Թիմը շարունակում է մնալ երիտասարդ, նրանց մեծամասնությունը 20 տարեկանից շատ մեծ չեն, բայց կա զգացողություն, որ ժամանակն անցնում է ու այդ խոստումները կարող են անհետանալ, եթե չկա առաջընթաց դրանք կատարելու ուղղությամբ:

Հաշվի առնելով խմբի բնույթն ու պահի կարևորությունը, Հայաստանը կարող է դա իրականացնելը սկսել վաղվանից:

 

Հիշեցնենք, որ Հայաստան — Սերբիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին, ժամը՝ 20:00-ին:

Նախորդ հոդվածը‘Մարզերից Երևան գալուց խոչընդոտների հանդիպողները կարող են դիմել ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողով’
Հաջորդ հոդվածը‘Կարեն Պետրոսյանի մարմինը հայրենադարձվել է’