‘«The Sun»-ը յուրօրինակ պատասխան է տվել Լուի վան Գալի հայտարարությանը’

1286

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ վիրավորված է լրագրողներից, նրանցից ներողություն է ակնկալում և նրանց հարցերին պատասխանելու ցանկություն չունի: Բրիտանական «The Sun» պարբերականը սարկազմով է ներողություն խնդրել հոլանդացի մասնագետից:

Դեկտեմբերի 24-ին լույս տեսած համարում առաձնահատուկ տեղ է հատկացվել Լուի վան Գալին:

«Լուի վան Գալը ներողություն է պահանջել, դրա համար…. ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ: Ներողություն, որ 6 խաղ է չես հաղթում: Ներողություն, որ առաջին տեղից հինգերորդում ես հայտնվել: Ներողություն, որ դուրս ես մնացել Չեմպիոնների լիգայից: Ներողություն, որ երկրպագուներին լացելու աստիճան ձանձրալի է: Ներողություն, որ տրանսֆերների համար 250 մլն ֆունտ ես ծախսել:

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներ, շատ ենք ցավում. նա դեռ մնում է»,-գրել է պարբերականը:

Նախորդ հոդվածը‘Ռունի. «Մենք անպայման կհաղթահարենք այս դժվար փուլը»’
Հաջորդ հոդվածը‘Ռայոլա. Հունվարին Հենրիխ Մխիթարյանը չի հեռանա «Բորուսիայից»’