‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ է կարիերան Իսպանիայում շարունակելուն: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն համաձայնության են եկել: Սպասվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «սերուցքայիններ»-ը նախ ձեռք կբերեն «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարի տրանսֆերը, այնուհետև կփորձեն թիմ հրավիրել նաև Պոգբային: Հանուն «արքայական ակումբ» տեղափոխության՝ 26-ամյա խաղացողը համաձայն է աշխատավարձի զգալի կրճատման:
Հիշեցնենք, որ Պոգբան «կարմիր սատանաներ»-ի կազմում հանդես է գալիս 2016 թվականից:
‘