‘
Բրիտանական The Sun պարբերականի հաղորդմամբ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» իր շուրջ ստեղծված իրավիճակից:
Աղբյուրի հաղորդմամբ, ֆուտբոլիստը հիասթափված է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի արած հայտարարությունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոուրինյոն հայտարարել էր նաև, որ Մխիթարյանը բաց կթողնի Ֆեյնորդի դեմ խաղը, իսկ այսօր լուրեր հայտնվեցին, որ Մխիթարյանի մոտ կրկնվել է ձախ ազդրի վնասվածքը և նա 10 օր բաց կթողնի:
‘