‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտավախություն ուներ, թե Չեմպիոնների լիգայի խմբային փուլում անգլիական ակումբը կարող էր հանդիպել ադրբեջանական «Ղարաբաղ»-ին: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ հայ ֆուտբոլիստը չէր ցանկանում հայտնվել քաղաքական սկանդալի կենտրոնում: Հիշեցնենք, որ նմանատիպ նախադեպ արդեն եղել է: Եվրոպա լիգայի 2015/16 մրցաշրջանի խմբային փուլի երրորդ տուրի խաղում Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ չմեկնեց Բաքու՝ «Գաբալա»-ի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք,որ Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանության արդյունքում «կարմիր սատանաներ»-ը հայտնվեցին A խմբում, որտեղ մրցելու են «Բեֆնիկա»-ի, «Բազել»-ի և Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ:
‘