‘The Telegraph. Հայաստանն աշխարհի ամենակրոնասեր երկրների եռյակում է ‘

1329

Հայաստանն աշխարհի ամենահավատացյալ երկրների ցուցակում զիջում է միայն Թաիլանդին: WIN/Gallup International կազմակերպության կատարած ուսումնասիրության արդյունքներով, Հայաստանում իրեն հավատացյալ է համարում բնակչության 93%-ը, փոխանցում է The Telegraph-ը:  Հայաստանին գերազանցում է միայն Թաիլանդը՝ 94% ցուցանիշով:

93% արդյունք են գրանցել նաեւ Վրաստանը, Մարոկոն եւ Բանգլադեշը: Ընդ որում, Հայաստանում հարցված «ոչ հավատացյալ» բնակչության 3%-ը նշել է, որ կրոնական զգացմունքներ չունի, իսկ 3%-ը հայտնել են, որ գիտակցված աթեիստներ են:

Աշխարհի ամենանվազ կրոնականացված երկրների թվում են Չինաստանը (7%), Ճապոնիան (13%),  Շվեդիան (19%): 
Մեր հարեւաններից Թուրքիայում իրեն հավատացյալ է համարում բնակչության 73%-ը, Ադրբեջանում՝ 34%-ը, Իրանի տվյալները բացակայում են:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը պահելու համար կառավարությունը եւս $70 մլն է ծախսել’
Հաջորդ հոդվածը‘Արարատի, Արմավիրի, Տավուշի մարզերում անձրև է տեղում’