‘The Telegraph. Օլանդի կինը Պատրիկ Դևեջյանի սիրուհին էր ‘

1154

Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Թրիեվեյլերը մտերիմ արտամուսնական կապ է ունեցել հայկական ծագումով հայտնի քաղաքկան գործիչ, Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախկին նախարար, նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի «Ազգային շարշում միություն»  կուսակցության գլխավոր քարտուղար Պատրիկ Դևեջյանի հետ, գրում է The Telegraph-ը: Այս մասին նշվում է Թրիեվեյլերի մասին նոր կենսագրական գրքում, որը վերնագրված է La Frondeuse, այսինքն՝ Խառնակիչը:

Թրիերվեյլերը Դևեջյանին խնդրել է բաժանվել իր կնոջից, սակայն վերջինս հրաժարվել է, ինչից հետո Թրիերվեյլերն ամուսնացել է Օլանդի հետ:

«Հետաքրքիրն այն է, որ և՛ Օլանդը, և՛ Դևեջյանը գիտեին, որ անկողինը կիսում են միևնույն կնոջ հետ, սակայն միմյանց  հարգանքով էին վերաբերվում»,- գրում է թերթը:

Նշենք, որ Վալերի Թրիեվեյլերը Ֆրանսուա Օլանդի քաղաքացիական կինն է: Սոցիալիստ Օլանդն ավելորդ է համարում իր ամուսնական հարաբերությունները ամրագրել օրինական կապով:

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի Ռազմաօդային ուժերը հարկադրել են Անկարայում վայրէջք կատարել Մոսկվայից Դամասկոս մեկնող քաղաքացիական ինքնաթիռը ‘
Հաջորդ հոդվածը‘Օբաման առաջին բանավեճում իր պարտությունը բացատրել է «ավելորդ քաղաքավարությամբ» ‘