‘
Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է վաճառել ակումբը:
Ինչպես տեղեկացնում է The Times-ը, ռուս գործարարն արդեն կապ է հաստատել «Raine Group» բանկի մասնագետ Ջո Ռավիտչի հետ, որպեսզի վերջինս խորհրդատվություն տրամադրի ակումբի վաճառքի վերաբերյալ:
Աղբյուրի համաձայն, այս տարվա մայիսին ևս Աբրամովիչն ակումբը վաճառելու ցանկություն է ունեցել: Գործարարն անձամբ այդպես էլ չհաստատեց տեղեկությունը. իսկ լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները հերքեցին այն:
Հաղորդվում է նաև, որ Աբրամովիչը վիզայի հետ կապված խնդիրներ ունի Մեծ Բրիտանիայում: Ամենայն հավանականությամբ, Մեծ Բրիտանիայի իշխանություններին դուր չի եկել այն հանգամանքը, որ ռուս գործարարը մտերիմ է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
‘