‘The Times. Մոուրինյոն անակնկալի է եկել իր պաշտոնանկության լուրից’

1584

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար իսկական անակնկալ է եղել իր պաշտոնանկությունը: Այս մասին տեղեկացնում է The Times-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, այդ օրը պորտուգալացի մասնագետը հանդիպել է ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվարդի հետ՝ կարծելով, թե պետք է հունվարին կայանալիք տրանսֆերները քննարկեն: Հաղորդվում է նաև, որ 55-ամյա մասնագետը վստահ է եղել, որ թիմի ղեկին կմնա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Հիշեցնենք, որ «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ուլե-Գունար Սուլշերը:

Նախորդ հոդվածը‘Mundo Deportivo. Վալվերդեին փոխարինելու հիմնական թեկնածուն Չավին է’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանն ընդլայնել է Ուկրաինայի դեմ սահմանված պատժամիջոցների ցուցակը’